Arminfo.info


37
Հայկական մշակութային ժառանգությունը մայրաքաղաք վաշինգտոնում.  Սմիթսոնյան ֆոլքլայֆ փառատոն 2018
 Երկուշաբթի, 25 Հունիսի 2018, 17:11

Արմինֆո.Այս չորեքշաբթի ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկող Սմիթսոնյան ֆոլքլայֆ կամ ժողովրդական կենցաղի ամենամյա փառատոնում հանդես կգան Հայաստանը և Կատալոնիան: Վաշինգտոնի Նեշընլ Մոլ զբոսավայրում հունիսի 27-ից հուլիսի 1-ը և հուլիսի 4-ից 8-ը տեղի ունեցող փառատոնում հայկական կենցաղն այցելուներին կներկայացնեն Հայաստանից և սփյուռքից ժամանած ավելի քան 170 ներկայացուցիչներ՝ արհեստագործներ, դիզայներներ, երաժիշտներ, խոհարարներ, գինեգործներ, պարողներ և կատարողներ:

Գերմանական իրավապաշտպան կազմակերպությունը ԳԴՀ իշխանություններին կոչ է արել ողջ երկրում հուշարձաններ կանգնեցնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
 Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2017, 13:55

Արմինֆո. Գերմանական «Կեղեքվող ժողովուրդների իրավունքների պաշտպանության միություն՚ իրավապաշտպան կազմակերպությունը Գերմանիայի քաղաքների ասոցիացիային կոչ է արել երկրով մեկ հուշարձաններ տեղադրել Հայոց ցեղասպանության զոհերի և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում սպանված մյուս քրիստոնյաների հիշատակին:

Արկադի Տեր-Թադևոսյան. Արցախի և Հայաստանի հետ ցանկացած փոխզիջումային պայմանավորվածություն անձամբ Ալիևի համար հավասարազոր է ինքնասպանության
 Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2017, 12:19

ԱրմինֆոԱրցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը /Կոմանդոս/ ԱրմԻնֆո-ին հարցազրույցում խոսում է Ադրբեջանի ներքին սպառնալիքների ու խնդիրների մասին՝ Արցախի և Հայաստանի սահմանին լարվածության արհեստական պահպանման համատեքստում: Գեներալը կիսվում է բանակային հրամանատարության կողմից հայկական պաշտպանական դիրքերի ամրապնդմանն ուղղված քայլերի տեսլականով, մեկնաբանում և հիմնավորում Ադրբեջանի ու Հայաստանի ԶՈւ սպառազինությունների վերջին գնումների տրամաբանությունը, խոսում Հայաստանում բանակաշինության իր տեսլականի մասին:

 Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2017, 17:00

Արմինֆո.

 Շաբաթ, 14 Հոկտեմբերի 2017, 01:38

Արմինֆո.

Կանխատեսում. Բրյուսելի կողմից Կատալոնիայի անկախության ճանաչումը կարող է փլուզել Եվրամիությունը
 Երկուշաբթի, 9 Հոկտեմբերի 2017, 14:17

Արմինֆո.Բրյուսելի կողմից Կատալոնիայի անկախության ճանաչումը` ԵՄ կազմից Իսպանիայի հետագա ելքով, կարող է փլուզել Եվրամիությունը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Գերմանառուսական ֆորումի գիտական տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:

 Շաբաթ, 7 Հոկտեմբերի 2017, 10:57

Արմինֆո.

Իսպանիայի Վիլյենա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպնաությունը
 Շաբաթ, 29 Ապրիլի 2017, 13:44

Արմինֆո.Իսպանիայի Վիլյենա քաղաքն ընդունել է ինստիտուցիոնալ հայտարարություն, որով պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Փաստաթղթում Օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունները որակվում են ցեղասպանություն և մարդկության դեմ ոճրագործություն: Հայտարարությունում նաև ընդգծվում է նման հանցագործությունները դատապարտելու կարևորությունը, որոնք վաղեմության ժամկետ չունեն` դրանց կրկնումը բացառելու համատեքստում:

Կոլորադո. ԱՄՆ 46-րդ նահանգը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
 Ուրբաթ, 28 Ապրիլի 2017, 00:29

Արմինֆո.Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոլորադո նահանգը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ` այդպիսով դառնալով Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 46-րդ նահանգը:

Շարմազանով. Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` Չեխիան վերահաստատեց իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին
 Չորեքշաբթի, 26 Ապրիլի 2017, 15:03

Արմինֆո. Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` Չեխիան վերահաստատեց իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին եւ մարդու իրավունքների պաշտպանությանը: Այդ մասին հայտարարել է  Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը`  ապրիլի 26-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի հետ հեռախոսազրույցում:

Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
 Չորեքշաբթի, 26 Ապրիլի 2017, 11:34

Արմինֆո.Չեխիայի խորհրդարանը դատապարտել է 1915 թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Ֆրանսուա Օլանդ. Մենք չպետք է նահանջենք Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ճանապարհից
 Երեթշաբթի, 25 Ապրիլի 2017, 13:05

Արմինֆո.«Մենք չպետք է նահանջենք Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ճանապարհից», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին առնչվող միջոցառմանը, որը կազմակերպել էր  Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը Փարիզում:

Վրաստանում և Իրանում Թուրքիայի դեսպանատան շենքերի դիմաց բողոքի անցիաներ են տեղի ունեցել՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
 Երկուշաբթի, 24 Ապրիլի 2017, 18:12

Արմինֆո.Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան շենքի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ թուրքական և վրացական իշխանություններին ուղղված կոչով:

Վայոմինգը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած  ԱՄՆ 45-րդ նահանգը
 Շաբաթ, 22 Ապրիլի 2017, 11:39

Արմինֆո.Ամերիկայի Միացյալ Նահանգների Վայոմինգ նահանգը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 45-րդ նահանգը:

Ռոդ Այլընդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
 Երեթշաբթի, 18 Ապրիլի 2017, 12:32

Արմինֆո.Ռոդ Այլընդի Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի ճանաչման վերաբերյալ բանաձև է ընդունել: Ինչպես հաղորդում է Armenian Weekly–ն, պալատի անդամ Քեթրին Քազարյանի ներկայացրած բանաձևն ընդունվել է միաձայն: Պալատի խոսնակը նշել է, որ հայ և հրեա համայնքներն իրենց ավանդն են ներդրել Ռոդ Այլենդ նահանգի զարգացման գործում`  չնայած պատմության ողբերգական էջերին:

Շերը Լոնդոնին և Վաշինգտոնին կոչ է արել ճանաչել 1915 թ. Հայոց ցեղասպանությունը
 Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017, 17:40

Արմինֆո. Աշխարհահռչակ երգչուհի Շերը Լոնդոնին և Վաշինգտոնին կոչ է արել ճանաչել 1915 թ. Հայոց ցեղասպանությունը:

Էդուարդ Շարմազանովը կարևորում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ Կիպրոսի խորհրդարանի նախագահի կոչը
 Երկուշաբթի, 10 Ապրիլի 2017, 16:34

Արմինֆո.ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կարևորում է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Կիպրոսի խորհրդարանի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի միջազգային հանրությանն ուղղված կոչը:

Շարմազանով. Դանիայի խորհրդարանի ընդունած՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, ըստ էության, սեփական պատմությունը ճանաչելու կոչ է Թուրքիային
 Հինգշաբթի, 26 Հունվարի 2017, 16:36

Արմինֆո. Դանիայի խորհրդարանի ընդունած՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, ըստ էության, սեփական պատմությունը ճանաչելու կոչ է Թուրքիային, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Դանիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
 Հինգշաբթի, 26 Հունվարի 2017, 15:35

Արմինֆո. Դանիայի խորհրդարանն այսօր լիագումար նիստում ընդունել է 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև: Փաստաթղթի օգտին քվեարկել է 89, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 11  խորհրդարանական:

Ուկրաինայի ժողովրդական պատգամավորների նոր խումբ միացել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման նախագծին
 Երկուշաբթի, 7 Նոյեմբերի 2016, 20:13

Արմինֆո. Ուկրաինայի ժողովրդական պատգամավորների նոր խումբ միացել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման նախագծին, որը նախաձեռնել է ժողովրդական պատգամավոր Վիտալի Բարվինենկոն:




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով